Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է հինգ երկրաշարժ
ՍՊԾ դիտացանցը հունվարի 19-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 20-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.1) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք: Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 26 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ (մագնիտուդ 3.4): Հունվարի 21-ից մինչև 23-ը երեք երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որից մեկը Թավրիզ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1), իսկ մյուս երկուսն էլ Խոյ քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) և 15 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1):
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունվարի 20-ին Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում՝ Սողոմոնյան կղզիների Կիրակիրա քաղաքից 70 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ: Հունվարի 22-ին 7.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Պանգունա քաղաքից 44 կմ դեպի արևմուտք: Վերջինիս հետևանքով հայտարարված մինչև մեկ մետր բարձրությամբ հնարավոր ցունամիի վտանգը հերքվել է: Զոհեր և ավերածություններ չկան: