Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների շուրջ քննարկումները շարունակում է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողով կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
«Եղել են դեպքեր, երբ ի սկզբանե տեխնիկական ֆիգուրները, ինչպիսին Կարապետյանն է, ովքեր այսպես թե այնպես հաղթահարել են իրենց առջև դրված տեխնիկական խնդիրները, դարձել են քաղաքական ֆիգուր։ Ինչո՞ւ ոչ, գուցե դիտարկվի այլընտրանք, սակայն այս պահին դա դժվար է ուրվագծվում»։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ-ն լքելու Հովիկ Աբրահամյանի որոշմանը:
Հունական «Քսանտին» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ԱՄԷ-ի «Ալ Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով:
ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.ն այսօր դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհեթեթեություն է որակում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսքի մասին խոսակցությունները:
Հունվարի 26-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, ՃՈ աշխատակիցները տեղում են. անհրաժեշտ է օգնություն:
Իշխող Հանրապետական կուսակցությունը ողջունում է Հայաստանում կուսակցությունների դաշիքների ձևավորման գործընթացը:
«Տոտենհեմի» հետ խաղացած ոչ-ոքիից հետո իսպանացի մասնագետը հանդիպում է ունեցել քաղաքայինների նախագահ Հալդուն Ալ-Մուբարաքի հետ: «Բարսելոնայի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը ստացել է ղեկավարության աջակցությունը, որն ամբողջովին վստահում է մասնագետին և նույնիսկ պատրաստ է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսել իսպանացու հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի ընտրությունները օրը փոխելու հարցը:
«Հայաստանում մարդու իրավունքները որևէ տեղ պաշտպանված չեն, ինչո՞ւ ենք մտածում, որ պետք է բանակում պաշտպանված լինեն: Համալսարանում, մանկապարտեզում, դպրոցում, փողոցում պաշտպանված է, միայն բանակի՞ խնդիրն է: Բանակում բոլոր խախտումները շատ ժամանակ կապված են ոչ իրազեկված լինելու հետ, և հուսով եմ, որ կրթական մակարդակը կբարձրանա, ու 18 տարեկան տղաները, որոնք գնում են բանակ, կիմանան իրենց իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով բանակում եղած խնդիրներին՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համար կենսական նշանակություն է 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական բնույթը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով նիստի ընթացքում ՀՀ Նախագահի ելույթի հիմնական թեզերը:
Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակիչներին բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:
Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:
Նա պատմել է, որ ջանում է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր է կենում առավոտյան 6-ից ոչ ուշ, հեռուստացույց է դիտում եւ լրագրեր ընթերցում: Ժամը 9-ին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ կառավարությանն հավանությանն արժանացած «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը:
ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ քննարկում է հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը:
Մամլո ասուլիս՝ ՀՀԿ նիստից հետո:
«Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք` ինչ կլինի, և դաշինք ասելով` հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև` անհատների հետ»։
Հայկական պատվիրակության անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել արդեն չորրորդ օրն ընթացող ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանել է, թե ինչու է իշխող Հանրապետական կուսակցությանն անդամակցելու որոշում կայացրել:
Էվրան հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2014 թվականից: Դրանից առաջ նա 8 տարի պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին գնում է ավելի ամրացած և ուժեղացած:
Աշխարհում յուրաքանչյուր 7-րդ մարդ գիտի, թե ինչ է միգրենը։ Միգրենի նշանները նկարագրել են դեռ հին հույները։ Նրանք, իհարկե, մեղադրում էին չար ուժերին և փորձում էին դրանց դուրս հանել գլխից։ Այսօր արդեն շատ բան գիտենք միգրենի մասին։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ չի պատրաստվում լքել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց լուրերը, թե պատրաստվում է լքել կուսակցությունը: Անդրադառնալով հարցին, թե խոսակցություններ կան, որ պատրաստվում է լքել կուսակցությունը, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ով նման բան է ասում, գլուխը պատով է տալիս: Բոլորը կարող են լքել, բայց ես՝ չէ»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի` Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին: