Բաժիններ՝

Թուրքիան կողմ է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թրամփի առաջարկին

Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, սակայն կսպասի այդ գաղափարի գործնական իրականացմանը, այսօր Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեին Մյուֆթուօղլուն։

«Մենք ի սկզբանե հանդես ենք եկել նման գոտիների ստեղծման օգտին, որտեղ կարող էին գալ հազարավոր սիրիացիներ։ Սակայն հիմա մենք կսպասենք հետագա գործնական քայլերի Թրամփի նախաձեռնության վերաբերյալ։ Նայենք, թե ինչպիսին կլինեն նրա հետագա հրամանները և այդ ժամանակ էլ կզբաղվենք գնահատականով»,- ասել է նա։

Մյուֆտուօղլուն հավելել է, որ ԱՄՆ-ի պլանները Սիրիայում անվտանգության գոտիների վերաբերյալ «կարևոր են, սակայն ոչ մի հավելյալ տեղեկություն այդ մասին չի ստացվել»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։

«Ես հաստատ կստեղծեմ անվտանգության գոտիներ սիրիացի ժողովրդի համար»,- հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ «Եվրոպան մեծ սխալ է թույլ տվել»՝ թույլատրելով միլիոնավոր փախստականների ապաստանել Գերմանիայում և մայրցամաքի այլ երկրներում։
Հրամանի նախագիծը դեռ ստորագրված չէ, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք են ունենալու այդ գոտիները։ Դրանում նշված է, որ հակամարտությունից տուժած սիրիացիները հնարավորություն են ունենալու հանգիստ միջավայրում սպասել հակամարտության կարգավորմանը։

Անվտանգության գոտիների ստեղծման պլանը պետք է նախապատրաստվի 90 օրվա ընթացքում՝ հրամանն ստորագրելու օրվանից սկսած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս