Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»։

Տեսանյութեր

Լրահոս