Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանը բնականոն հունով աշխատում է, որևէ թռիչք չեղյալ չի հայտարարվել

«Զվարթնոց» օդանավակայանը բնական հունով աշխատում է, եղանակային պայմանները խոչընդոտ չեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:

«Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են: Եղանակային պայմանները չեն խոչընդոտել չվերթերի իրականացմանը: Ոչ մի խնդիր չկա: Օդանավակայանն իր բնականոն հունով աշխատում է, որևէ թռիչք չեղյալ չի հայտարարվել»,-ասաց Գևորգ Աբրահամյանը:

Ըստ www.zvartnots.aero կայքէջի`ինքնաթիռի ժամանման չնչին ուշացումներ կան Մոսկվայից, Ստամբուլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս