Բաժիններ՝

Թրամփի երդմնակալությունը ռուսների համար հունվարյան գլխավոր իրադարձությունն է. հարցում

ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելը դարձել է գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի քաղաքացիների համար 2017թ. սկզբից ի վեր։ Այս մասին վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։

Այսպես, ռուսների 42%-ը Թրամփի երդմնակալության արարողությունն անվանել էր հունվարի գլխավոր իրադարձությունը՝ հետևում թողնելով Նոր տարվա տոնակատարությունը (39%), Սուրբ ծնունդը (18%) և ամանորյա արձակուրդները։

Իրադարձությունների ցանկի երրորդ հորիզոնականում է ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռի կործանումը (33%)։

Որպես հունվարյան կարևորագույն իրադարձություններ ռուսաստանցիները նշել են Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը (18%), «Բոյարիշնիկից» զանգվածային թունավորումների դեպքերը Իրկուտսկում (17%), Բիշքեկի մոտ «Բոինգի» (14%) վթարը։
Հարցումն անցկացվել է հունվարի 20-23-ը 1600 մարդկանց շրջանում ՌԴ 137 բնակավայրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031