Բաժիններ՝

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ջիբրալթարի ընտրանին

Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանը Շվեյցարիայում ներկայացնում էին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Մարինա Թաշչյանը, մեր խմբում ընդգրկված հավաքականների ներկայացուցիչներն արդեն համաձայնության են եկել 7-րդ խմբի խաղացանկի շուրջ: Հայաստանի Մ-21 հավաքականն իր մրցելույթները կսկսի 2017 թ. հունիսի 13-ին՝ Ջիբրալթարի հավաքականի հետ արտագնա խաղով:

Ամբողջական խաղացանկն ունի այսպիսի տեսք: (13.07.2017) Ջիբրալթար-Հայաստան, (31.08.2017) Ռուսաստան-Հայաստան, (05.09.2017) Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա, (02.10.2017) Հայաստան-Ջիբրալթար, (10.10.2017) Հայաստան-Ավստրիա, (10.11.2017) Հայաստան-Ռուսաստան, (14.11.2017) Հայաստան-Սերբիա, (07.09.2018) Ավստրիա-Հայաստան, (11.09.2018) ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան, (16.10.2018) Սերբիա-Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս