ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից արգելված իրերի մուտքը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշումը։
2016 թվականին Հայաստանն արտաքին առևտրային հարաբերություններում առավել զգալի աճ գրանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) հետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առև տրի շրջանառության ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:
Ընկերությունը վաճառում է իր սեփականություն հանդիսացող քաղաք Երևանում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի օբյեկտներ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Նապոլիի» դեմ անցկացրած խաղի մասին (3:1):
Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Այս ըմպելիքը կարող է օգնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում։ Բաղադրությունը և պատրաստման եղանակը շատ պարզ են։ Ձեզ ընդամենը երեք բաղադրիչ է հարկավոր։
Հրետանավորների հավաքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը բաղկացած է 148 անձանցից: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ է, որ ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը, ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել առցանց:
Ռուսաստանից վերադարձած Մխոյանների ընտանիքը հայրենիքում չունի կացարան:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի բացումը վստահվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ Ռեմեզայտեն այցելության վիզա էր ստացել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունից: Երկու գործընկերների հետ նա օտարերկրյա դեսպանություններից մեկի հրավերով ժամանել է Բաքու, սակայն սահմանային հսկման կետում նրան հայտնել են, որ «կա խնդիր Ադրբեջան մուտք գործելու հետ, չնայած վիզայի առկայությանը»: Ավելի ուշ նրան առանց որևէ մեկնաբանություն տալու հետ են ուղարկել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում փետրվարի 16-ի երեկոյան տեղի կունենա կարևոր համայնքային ժողով, որում ի թիվս այլ հարցերի կքննարկվի Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականով պայմանավորված թեժ մթնոլորտը:
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչները:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության նոր ալիքի ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ եթե նույնիսկ այդ առճակատումը խորանա, այն այլ ճակատներ է ներառում՝ Դոնբաս, Ղրիմ, միգուցե՝ Սիրիա։
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստները համաձայն չեն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մի քանի որոշումների հետ: Դա վերաբերում է մարզչի տակտիկական կոնցեպցիաներին, ռոտացիաների և փոխարինումների որոշումներին: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա նրանց միջև խնդիրներ չկան:
«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։
Թաքնվել չհաջողվեց:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, երկու կամ ավելի երեխա ունեցող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլսերսոնի հետ հանդիպումը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այց կկատարի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Արսենալի» դեմ խաղը (5:1):
«Ես սոցցանցերի ամբողջ տեղեկատվությանը տիրապետում եմ: Նախoրեին եղել էր ավելի վատ նախադասություն, և երևի դրանից է, որ Հեղինե Բիշարյանի խոսքն ավելի սուր է եղել: Դա ոչ գրավոր, էմոցիոնալ ելույթ էր: Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում: Դա ուղղված չէ նրանց դեմ, որոնք մեր դեմ կխոսեն, այլ մարդկանց, որոնք խոսում են մեզ թաղելու մասին և մեր հասցեին այլ անբարո բաներ են ասում»:
Բելառուսական «Բելօյլ» ընկերությունը կնքել է 80 հազար տոննա նավթի գնման պայմանագիր Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: