Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Դավիթ Հարությունյանը նշեց՝ երբ առաջին անգամ իրենք որոշում էին կայացնում՝ կատարելու այս «կարևոր» քայլը, բավականին բարդ էր, դեռևս պարզ չէր՝ ԱՃԹՆ-ն ինչ է, արդյունքները ոչ այնքան ակնհայտ էին, թեև կային վերլուծություններ, բայց այդքան հստակ չէին:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո:
Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ:
«Կարծում եմ, մարզիչը մեզ ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ գտնելու նրանց թույլ և ուժեղ կողմերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Մի կին է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ:
Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ:
Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:
Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով:
«Ինձ համար այս մրցանակը ոչ մի բանով բացառիկ չէր: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ դարձա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Կարծում եմ, այս մրցանակը ինձ հետագայում ավելի մեծ ուժ կտա, փորձելու եմ առավելագույնը անել , որ նորից արժանանամ այս մրցանակին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանձնեց տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի մրցանակները: Ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչև օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավ աքականի ճամբարում:
Ո՞վ կամ ովքե՞ր են վնասել «Ամենափրկիչ» եկեղեցու նկարները: Առավոտյան Տիգրան Հակոբյանը տեսել է, որ երեք նկար պատռված է: Դրանց վրա հեղինակն աշխատել է շուրջ 8 ամիս: Կատարվածը դիտավորություն է որակում:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ Նրան ուղեկցում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը։ Վեդի քաղաքում Ծառուկյանը ծաղիկներ դրեց քաղաքային հուշարձանի մոտ, նրան դիմավորեցին աղուհացով, աջակցության խնդրանքներով ու մի փունջ նամակներով։ Գ. Ծառուկյանը դրանք փոխանցեց իր օգնականին՝ զգուշացնելով չկորցնել և հետո իրեն փոխանցել:
Բուլղարացի կամավորները թուրքբուլղարական սահմանին պատ են կառուցում, այդպիսով ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայի Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 25.1 %-ը պատասխանել է՝ լիովին դրական, ավելի շուտ դրական՝ 55.5 %, ավելի շուտ բացասական՝ 10 %, և բացասական՝4.5%:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2017 թ. մարտի 23-ին կյանքի 90-րդ տարում վախճանվեց ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
«Մեզ համար կարևորը հավասարակշռությունն է, գտնել այն բանաձևը, որը բոլորի համար կստեղծի թափանցիկ և արդյունավետ կառավարման դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ, ոլորտում միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառում: Նպատակը բավականին հավակնոտ է, դրան հասնելու համար, բարի կամքից բացի՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի բազիս, որտեղ շահառուները կունենան համատեղ որոշումներ կայացնելու մեխանիզմ: Այս հարթակը մենք գտանք ԱՃԹՆ ձևաչափում»:
«Նմանատիպ հայտարարություններ արել է նաև Սամվել Բաբայանը։ Այստեղ այլ բան է հետաքրքիր, որ ՕՐՕ-ի անդամների հայտարարություններից դատելով՝ կարող ենք ասել, որ նրանք չեն պատրաստվում անցնել խորհրդարան»։
Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է աջակցելու:
Ճապոնիայում ինքնասպանությունների պատճառով տնտեսական վնասը տարեկան կազմում է ավելի քան 459 մլրդ իեն (շուրջ 4,1 մլրդ դոլար):
NASA-ն կատարել է RS-25 արդիականացված շարժիչի կրակային փորձարկում, որը կտեղակայվի SLS (Space Launch System) լուսնամարսյան գերծանր հրթիռի առաջին աստիճանի վրա։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել է Ռուսաստան, հայտարարել է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները:
Կլիմայի փոփոխության խնդիրը խորանում է եւ աննախադեպ սպառնալիք է ներկայացնում մարդկության խաղաղ գոյության ու բարգավաճման համար:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 14.40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գերասիմ Ղ.-ն:
Մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը անդրադարձել է Թուրքիա-Նախիջևան սահմանի առաջացման պատմությանը` շեշտելով դրանում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «բացառիկ» դերը: