Բաժիններ՝

Ո՞վ կամ ովքե՞ր են վնասել «Ամենափրկիչ» եկեղեցու նկարները

Tsayg.am-ը գրում է. Ո՞վ կամ ովքե՞ր են վնասել «Ամենափրկիչ» եկեղեցու նկարները: Առավոտյան Տիգրան Հակոբյանը տեսել է, որ երեք նկար պատռված է: Դրանց վրա հեղինակն աշխատել է շուրջ 8 ամիս: Կատարվածը դիտավորություն է որակում:

Ինչպես նշում է կայքը, 88-ին խոնարհված «Ամենափրկիչ» եկեղեցին վերականգնվում է Վարդան Ղուկասյանի ու նրա ընտանիքի ջանքերով: Գմբեթների խաչերի օծման ու տեղադրման արարողությունն իրականացվել էր 2014 թվականին: 2015 թվականին տեղադրվել էր եկեղեցու փոքր զանգը: Այժմ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում:

«Ամենափրկիչը» Գյումրու խորհրդանիշներից մեկն է համարվում: Ավելի քան 36 մետր բարձրություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1860-ականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031