Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի օրվա երկրորդ կեսին, մարտի 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 25-27-ը, մարտի 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի օրվա երկրորդ կեսին, մարտի 29-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.00C