ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում պլաստիկ բրինձ չի հայտնաբերել: Իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ:
Այցով Չինաստանում գտնվող Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Սեուլը հաստատակամորեն խաղաղ մեթոդներ է կիրառելու Կորեական թերակղզու խնդրի կարգավորման համար։
«Չի բացառվում, որ Հայաստանին մեղադրեն «դավաճանության» մեջ կամ թույլ չտան շարունակել այս ծրագիրը, ինչպես պատահեց Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ հատկապես ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում մշտապես լուրջ ռուսական հակազդեցության է արժանացել, սպառնալիքների:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նախագահի՝ թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տեւել է 3 ժամ 42 րոպե, այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց տալ պետության ղեկավարին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 մլն 339 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Իրաքի իշխանություններն ի կատար են ածել մահապատիժը 38 դատապարտյալների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության մեջ:
Բունդեսթագը հաստատել է պատգամավորների աշխատավարձերի ինքնաբերաբար բարձրացման օրինագիծը՝ Գերմանիայի քաղաքացիների անվանական եկամուտների աճին համապատասխան։
Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում:
Ֆուտբոլի Հայաստանի տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ էր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում մրցույթի քվեարկության սկիզբը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է սեզոնային գրպի հետ կապված շռչառական հիվանդություններից մահացության տվյալները:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավագ խորհրդականը կոչ է արել մուսուլմանական երկրներին՝ բոյկոտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ապրանքները Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սկսված «Թուրքական հոսք» անվանումով գազատարի ուղեգծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի՝ գազատարը Թուրքիայից դեպի Եվրոպա կանցնի ոչ թե Հունաստանի, այլ Բուլղարիայի տարածքով:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին կմեկնի Կիև՝ մասնակցելու Սևծովյան տնտնեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:
Դեկտեմբերի 13-ին Վայք քաղաքի հիվանադանոցում բացվեց Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ վերանորոգված և բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը
Կառավարության որոշմամբ 3 ֆուտբոլիստ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացավ:
«Հայկական կողմի արձակած կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն (Salahov Fizuli Süleyman oğlu):
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18.5 մլն եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի» նախագծին։
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
«Առողջապահական ոլորտում գների իջեցման նախանշան կա, համենայն դեպս, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե դեղերի թանկացումներ սպասվո՞ւմ են։
Այսօր կառավարության նիստում 31 մլն 950 հազար 600 ՀՀ դրամ հատկացվեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեին՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով։
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով:
Հունաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցները 24-ժամյա համընդհանուր գործադուլ են սկսել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր հայտարարության համար: Այսօր մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լ.Ալթունյանը։
Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին: