«Հունվարի 1-ից ոչ մի թանկացում դեղերի առումով չի նախատեսվում». Լևոն Ալթունյան

«Առողջապահական ոլորտում գների իջեցման նախանշան կա, համենայն դեպս, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե դեղերի թանկացումներ սպասվո՞ւմ են։

Ըստ նրա՝ ձեռնարկել են կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պատվերով ձեռք բերվող դեղերի գները կիջնեն 20-23 %:

«Հունվարի 1-ից ոչ մի թանկացում դեղերի առումով չի նախատեսվում»,- ասաց Լ.Ալթունյանը՝ շեշտելով, որ իր խոսքը վերաբերում է պետպատվերով կենտրոնացված կարգով նախարարության կողմից ձեռք բերվող դեղերին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031