Տարեկան մինչեւ 650 հազար մարդ է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է սեզոնային գրպի հետ կապված շռչառական հիվանդություններից մահացության տվյալները: Փորձագետների՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված նոր գնահատումների համաձայն, նման հիվանդություններից տարեկան մահանում է մինչեւ 650 հազար մարդ, այլ ոչ թե 500 հազար, ինչպես համարվում էր ավելի վաղ:

Ժնեւում տարածված մամուլի տեղեկագրում ասված է, որ գրիպի վերաբերյալ ԱՀԿ-ի, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի եւ նրանց գործընկերների նոր գնահատումները հաշվի են առնում վերջերս անցկացված գիտական հետազոտությունների արդյունքները: Եթե ավելի վաղ մասնագետները խոսում էին այն մասին, որ գրիպի հետ կապված հիվանդությունները տարեկան 250 հազարից մինչեւ 500 հազար մարդու կյանք են խլում, ապա այժմ փորձագետները խոսում են 290 հազարից մինչեւ 650 հազար մարդու մահվան մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս