Կստեղծվի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
Այսօր կառավարության նիստում 31 մլն 950 հազար 600 ՀՀ դրամ հատկացվեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեին՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտնեց, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկը ստեղծվելու է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի» հիման վրա։ Ըստ նրա՝ շախմատի՝ դպրոց մտնելուց հետո մանկավարժական տարբեր հարցեր կան, մեթոդաբանություն է անհրաժեշտ, որ պետք է ուսումնասիրի և մշակի նորաստեղծ կառույցը։
«Առաջին անգամ է ամբողջ աշխարհում նման բան արվում»,- ասաց Ս.Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում