«Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել». Լևոն Ալթունյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր հայտարարության համար: Այսօր մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լ.Ալթունյանը։

Հիշեցնենք, որ պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պատվաստելու հարցի հետ կապված նախարարը հայտարարել էր, որ հարցումների արդյունքների համաձայն՝ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների շուրջ 25 %-ը սեռական փորձ ունի։

Պատգամավորներից ոմանք պահանջել են նախարարից ներկայացնել բավարար և թույլատրելի ապացույցներ և կոչ են արել հրաժարական տալ։

Լ.Ալթունյանը նշեց, որ նախարարությունն արդեն պարզաբանում տվել է, 25%-ը վերաբերում է տեղաներին, իսկ աղջիկների դեպքում այդ ցուցանիշը 1% է։

Կարդացեք նաև

«Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել՝ տղաների տեղը հնչել է աղջիկներ խոսքը»,- ասաց Լ.Ալթունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս