
Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը կընդլայնվի

Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում:
Մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ակնկալվում է մրցակցության մեծացում և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին:
Նախատեսվում է սահմանել, որ գնումների պլանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարող են ընդգրկվել նաև ՀՀ-ում չգրանցված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում: Նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղերը կգրանցվեն ՀՀ-ում:
Գրանցման գործընթացը կիրականացվի պարզ կարգով՝ 150 օրվա փոխարեն նախատեսելով 31 օր: