Բաժիններ՝

Կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տվեց երեք ֆուտբոլիստի

Կառավարության որոշմամբ 3 ֆուտբոլիստ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացավ:

Որոշման նախագիծը ներկայացրել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Բեռլիներ Դինամո»-ի և Հայաստանի Մ 19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված «Մորդովիա»-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Արարատ»-ի ու Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը մինչև 2020 թվականը տարկետում ստացան:

Ֆուտբոլիստները հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031