
ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ Հայաստանի 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկ

Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում:
Մրցանակը Բանկին շնորհվել է` հաշվի առնելով վերջինիս կողմից իրականացված գործարքների ծավալը, շուկայի մասնաբաժինը, հաճախորդների սպասարկման որակը, մրցունակ գնային համակարգը և Բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:
Այս տարվա ընթացքում սա Global Finance-ի կողմից Բանկին շնորհված երկրորդ մրցանակն է: Ավելի վաղ Արդշինբանկը ճանաչվել էր Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ»:
Այս մրցանակն ամրապնդում է Արդշինբանկի` որպես Հայաստանի արտարժութային շուկայի ամենաակտիվ մասնակցի դիրքը` միաժամանակ վկայելով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի և արտարժութային ճկուն քաղաքականության մասին:
***
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
***
Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց:
«Արդշինբանկ» ՓԲԸ