Բաժիններ՝

Գյումրիում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում դեկտեմբերի 6-ին ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա կինը: Երկու անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և դանակի սպառնալիքներով իրենց հետ տարել են տարբեր տեսակի գույք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ իր հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 175 հոդվածի 2 մասի 1, 2,3 և 4 մասի հատկանիշներով.կատարվում է նախաքննություն:

«Հանձնարարություն է տրվել նաև Շիրակի մարզային վարչության պետին հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկելու օպերատիվ միջոցառումներ»,- նշեց Գաբրիելյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն` 44-ամյա կինը Գյումրիի դպրոցներից մեկի փոխտնօրենն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031