
Արևմուտքը կարող է մասնակցել Սիրիայի վերականգնմանը, եթե միայն Ասադը հեռանա. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արեւմուտքը կարող է մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը, բայց միայն երկրում ընտրությունների անցկացման պայմանով, որոնց արդյունքը կդառնա նախագահ Բաշար Ասադը հեռանալը:
Այդ մասին նա ասել է դեկտեմբերի 7-ին՝ Լոնդոնում հանդես գալով ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ճառով:
«Մենք պետք է միասնաբար կրկին սկսենք մասնակցել գործընթացին, որովհետեւ, վերջին հաշվով, Սիրիան վերականգնելու են արեւմտյան փողերով, բայց դա կարող է տեղի ունենալ միայն Ասադի ռեժիմից քաղաքական անցման պայմաններում, եւ երբ Սիրիայի քաղաքացիները, այդ թվում այն 11-12 միլիոնը, որոնք հեռացել են երկրից, իրենց ապագայի շուրջ քվեարկեն ՄԱԿ-ի կողմից կազմակերպված ընտրություններում»,- հավելել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: