Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ձմեռային հրաշք» տոնական համերգը, որով ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց երկու երկրների գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին:
«Պարոն Բաբլոյան, մեր գործընկերներն օգտվում են ձեր՝ նիստը վարելու բարեկիրթ կեցվածքից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Մեկ մարդ է զոհվել, եւս առնվազն 97-ը տուժել Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Երեւանում դեկտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի բժշկական ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում ձեռնամուխ են եղել դաշտային պայմաններում երիտասարդ զինծառայողների անհատական ուսուցմանը:
Այս տարվա առաջին 11 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության 7.3% աճը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն աննախադեպ բարձր է համարում։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ճանաչվեց որպես լիազորված մարմին՝ արտասահմանում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական միջոցների՝ արտասահմանյան ֆոնդերի կուտակային կենսաթոշակային հաշիվներից ՀՀ կենսաթոշակային համակարգի հաշիվներին փոխանցման կարգի սահմանման համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ադրբեջանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի առկայության վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Թուրքիայի իշխանությունները պարտավոր են առերեսվել սեփական պատմության հետ, եթե ցանկանում են հիմնել ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող համակարգ:
Մելբուռնում հետիոտների վրա կատարված վրաերթը պատահականություն չէր:
Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ կրկին իրարանցում տեղի ունեցավ նիստերի դահլիճում:
Գյուղատնտեսության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո կոպիտ կերպով մերժեց պատասխանել լրագրողի հարցին, թե հաջորդ տարի ապրիլից ինքն ո՞ւմ կնախընտրեր տեսնել վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին։
Կառավարությունը հավանությունը տվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների մասին որոշման նախագծին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքում է իր և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ նման բան չի եղել:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցությունը 3 անգամ քվեարկություններից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Այսօր Ազգային ժողովում օրենքներից մեկի քվեարկության ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է վերաքվեարկություն լինի, քանի որ ՀՀԿ-ական 3 պատգամավորների կոճակները չեն աշխատել:
Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։
Պոլսո հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թուրքական իշխանությունների ցանկությամբ ինքը պատրիարքական ընդհանուր փոխանորդ է։
Ֆիլիպինների արեւելյան մասի Կեսոնի նահանգի ափերի մոտ շրջվել եւ խորտակվել է նավ, որի վրա գտնվում էր 251 մարդ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել «Տանկային երկամարտ» եւ «Սուվորովյան գրոհ» մրցույթների առաջին ընտրական փուլի նախապատրաստմանը:
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար հանրակցությունում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Մենք միշտ դահլիճում ենք՝ ի տարբերություն շատերի, ովքեր այստեղ մեզ մեղադրում են, մենք միշտ ներկա ենք, ոչ մի բացակա չենք ունեցել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան դեկտեմբերի 22-ին Աստանայում կմասնակցի Սիրիային նվիրված ութերորդ միջազգային հանդիպմանը:
«Ինձ համար տարօրինակ է, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն անընդհատ գալիս են, նույն հարցի վերաբերյալ կարծիք են հայտարարում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Գարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:
Ավստրալիայի առաջին սուզանավի բեկորները գտել են դրա անհետացումից 103 տարի անց: