Հայաստանի ռուսական ռազմակայանի բժիշկները ձեռնամուխ են եղել երիտասարդ համալրման ուսուցմանը
Հայաստանի ռուսական ռազմակայանի բժշկական ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում ձեռնամուխ են եղել դաշտային պայմաններում երիտասարդ զինծառայողների անհատական ուսուցմանը:
Մարտական պատրաստության պարապմունքներում հրահանգիչները նոր ժամանած զինծառայողներին կսովորեցնեն առաջին բուժօգնությունը ցույց տալ այրվածքների, ցրտահարման, վնասվածքների, ինչպես նաեւ տարհանման եւ հատուկ ռազմական տեխնիկայով փոխադրման դեպքում: Զինվորական բժիշկները ձմռան պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա հատուկ եւ մարտավարական պատրաստության 30-ից ավելի նորմատիվներ կկատարեն բանակային ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռների օգտագործամբ հիվանդների եւ պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում եւ փոխադրում իրականացնելիս:
Դաշտային պարապմունքներում ներգրավված են 100-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ հաստաքային եւ արտահաստիքային սանիտարական հրահանգիչներ, սանիտար-հրաձիգներ, ֆելդշերներ եւ ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Էրեբունի» ավիաբազայի ուղղաթիռներ:
Ռուսական զորամիավորման զինվորական բժիշկների դաշտային ուսուցումը կավարտվի ստուգարքների հանձնմամբ, ինչը նրանց իրավունք կտա բուժօգնություն ցուցաբերել եւ հետագա ծառայություն անցնել ռազմաբժշկական պաշտոններում: