«Բա որ երեկ մենք պահանջեցինք, ինչի՞ չարեցիք. սա խտրական վերաբերմունք է». Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին
Այսօր Ազգային ժողովում օրենքներից մեկի քվեարկության ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է վերաքվեարկություն լինի, քանի որ ՀՀԿ-ական 3 պատգամավորների կոճակները չեն աշխատել: Քվեարկությունը տեղի ունեցավ նորից, ինչը «Ելքի» պատգամավորների զայրույթն առաջացրեց:
«Երեկ նույն բանը եղավ, մենք խնդրեցինք վերաքվեարկություն, ինչի՞ չարեցիք: Այսինքն՝ դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում: Երբ ՀՀԿ-ի մոտ խնդիր կա, դուք վերաքվեարկության եք դնում, երբ չկա, չե՞ք դնում: Սա կանոնակարգի խախտում է, սա խտրական վերաբերմունք է: Բա որ երեկ մենք պահանջեցինք, ինչի՞ չարեցիք»,- հայտարարեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց.
«Ես սխալվեցի, սկսեցի ավելի շուտ, քան համակարգը միացած էր, դրա համար վերաքվեարկեցինք»: