«Մենք դեռ երկու ժամ այստեղ ենք, կառաջարկեմ՝ մեզ պատիվ տաք». Սասուն Միքայելյանը՝ իշխանություններին

«Պարոն Բաբլոյան, մեր գործընկերներն օգտվում են ձեր՝ նիստը վարելու բարեկիրթ կեցվածքից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը պարբերաբար 20 րոպե ընդմիջում է վերցնում, և ԱԺ-ի աշխատանքները չեն ավարտվում:

«Ըստ էության, ԱԺ-ի բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա, որը կարելի է լուծել այլ եղանակով: Ես մեր գործընկերներին ուզում եմ ասել, որ, եթե իրենք գնում են այդ ճանապարհով, որ կանոնակարգի այդ հնարավորությունն ի չարս են օգտագործում, ապա երևի անհրաժեշտություն կլինի վերանայել կանոնակարգը, որը կարվի»,- հայտարարեց Ս. Նիկոյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց. «Քանի որ վերջին ժամանակաշրջանում ձեզ այսպիսի հնարավորություն չի ընձեռվել, որ այսքան ընդմիջում անեք Ազգային ժողովում, մենք դեռ երկու ժամ այստեղ ենք, կառաջարկեմ՝ մեզ պատիվ տաք»:

Նիկոլ Փաշինյանը կրկին 20 րոպե տևողությամբ ընդմիջում վերցրեց:

Տեսանյութեր

Լրահոս