Բաժիններ՝

Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի տանկերի անձնակազմերի նախապատրաստումը ռազմական խաղերին

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել «Տանկային երկամարտ» եւ «Սուվորովյան գրոհ» մրցույթների առաջին ընտրական փուլի նախապատրաստմանը:

Լեռնային զորավարժարանում մարտական մեքենաների անձնակազմերն առավելագույն արագությամբ հաղթահարելու են զանազան խոչընդոտներ. ծանծաղուտ, աղուրավոր կամուրջ, արգելափակոցի եւ խուսավարման հատված, բլուրներ, զառիվերակ, հակատանկային խրամուղի, ականապայթուցիկ արգելափակոցում աղուրային անցում, սարալանջեր, ջրային արգելք եւ «Օձաշար»:

Մրցումներին նախապատրաստվելու շրջանի համար պլանավորված է, որ ռազմական տեխնիկայի յուրաքանչյուր մեխանիկ-վարորդ պետք է մեկ ամսում անցնի գործնական վարման ավելի քան 1,5 հազար կիլոմետր, իսկ անձնակազմերի մնացած անդամներն ավելի քան 50 անգամ կատարեն հրաձգության վարժություններ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, ռազմակայանում համաբանակային մրցույթների նախապատրաստմանը մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս