Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգի հետ։
2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։
ՀՀ կառավարությունը Վերահսկիչ պալատին կհատկացնի 33,5 մլն դրամ՝ նոր ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է անդրադառնալ այդ հարցին, եթե այլ քաղաքական ուժերը նման ցանկություն հայտնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այն, որ Գյումրու նախակրթարաններում ծնողական վարձավճարների մուծման դժվարություններ կան, նշված է նաև «Գյումրի համայնքի զարգացման ծրագրում»: Քաջատեղյակ լինելով խնդրին՝ Գյումրու քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեր համայնքապատկան նախակրթարաններ հաճախող երեխաների ուսման վարձավճարները նվազեցնելու նպատակով գործուն մեխանիզմներ մշակելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է նախարարությունում ընդունել «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին, ովքեր դեկտեմբերի 22-ին նախատեսում են բողոքի ավտոերթ անցկացնել՝ կապված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք նախատեսող նախագծի հետ:
Կատալոնիայի ազգային ասամբլեան, հասարակական կազմակերպություն, որը միավորում է Կատալոնիայի անկախության կողմնակիցներին, տարածաշրջանի խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում ձայների այլընտրական հաշվարկ է կատարելու:
ՖԻՖԱ-ն «Ատլետիկոյից» նոր բողոք է ստացել «Բարսելոնայի» դեմ՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ Գրիզմանի գործով: «Մենք ստացել ենք մի քանի բողոք»,- նշում են ՖԻՖԱ-ում:
ՀՀԿ-ն դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, սակայն այդ աշխատանքի արդյունքներն ամփոփելու և գնահատականներ տալու հարցում չի շտապելու:
Կատալոնիայում վաղաժամկետ խորհրդարական ընտրություններում արդեն քվեարկել է ընտրողների գրեթե 35 տոկոսը:
ՀՀ կառավարության որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի հիմնադրամի:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան 6 ամիս քննված քրեական գործը, որի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Թ. Խշոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Մ. Եղիկյանին և ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Բերբերյանին` վերջիններիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում քվեարկության դրվեցին մի շարք որոշման նախագծեր, որոնց թվում էին 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին, Շիրակի մարզի Գյումրի համայնքի Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերի փոխհատուցման համար «Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը դրամական միջոցներ հատկացնելու, Գյումրի համայնքի Լիսինյան փողոց N 10/2 հասցեում ինքնակամ կառուցված բնակելի շինությունները և դրանց […]
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
«Ալո: Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա, հիմի ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան, ապրես, շուտվանից իրար էսքան չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամի 6-ն ա, ինչի՞ ենք կռվում, չգիտեմ»:
Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրված Վարկային համաձայնագրով նախատեսված` «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերը:
Հայկական հեռուստաընկերություններն ու հեռուստատեսային կոնտենտ արտադրողները պայքարում են տեսահենության դեմ։ Տեսահենության դեմ պայքարին միացած ավելի քան 1 տասնյակ ընկերություններն արդեն համատեղ հուշագիր են ստորագրել և այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել տեսահենության դեմ պայքարի գործում հետագա քայլերն ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցի ստեղծման գաղափարը:
Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է, որ Մելբուռնում հետիոտների վրա վրաերթ կատարած տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ։
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով միացավ «ռոսոներներին» նախորդ ամռանը, ուզում է հեռանալ թիմից: Ըստ Goal-ի տեղեկության՝ 30-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, թե ինչպես է խաղում «Միլանը»:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Սոցփաթեթի հատկացման պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրների իրավական լուծումներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Հաջորդ տարվա համար Գյուղատնտեսության նախարարության համար գյուղացիներին աջակցության առաջնահերթ ուղղությունները կլինեն գյուղտեխնիկան, պարտքերի զիջումը և մթերման վարկերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1968 թ. ծնված Մարինե Հ.-ն, 1968 թ. ծնված Ռոզա Պ.-ն, 1974 թ. ծնված Լուսինե Ք.-ն, 1975 թ. ծնված Ռիփսիկ Փ.-ն, 1970 թ. ծնված Արմենուհի Ք.-ն, 1974 թ. ծնված Սեդա Բ.-ն և 1983 թ. ծնված Արևհատ Ա.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում ունեցավ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: