
«7.3% աճն աննախադեպ բարձր է». փոխնախարար

Այս տարվա առաջին 11 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության 7.3% աճը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն աննախադեպ բարձր է համարում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կան առաջատար ուղղություններ՝ արդյունաբերություն, ծառայություններ և առևտուր։ Ըստ նրա՝ ուրախացնող հանգամանք է, որ աճը տեղի ունենում արտահանման բարձր աճի ուղեկցությամբ՝ 23%։
«Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ այս տարի չունեցավ նախորդ տարվա համեմատ՝ բարձր ցուցանիշներ։ Հուսով ենք, որ տարեվերջին տնտեսական ակտիվության ցուցանիշը կլինի մոտ այն մակարդակին, ինչպիսին ներկայում է, իսկ ՀՆԱ-ն մոտավորապես աճում է նույնքան, որքան ՏԱՑ-ը»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում