Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. Իգնատի Առաքելյանը գտավ ելքը

Գյուղատնտեսության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո կոպիտ կերպով մերժեց պատասխանել լրագրողի հարցին, թե հաջորդ տարի ապրիլից ինքն ո՞ւմ կնախընտրեր տեսնել վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին։

Հարցը լսելուց հետո Առաքելյանը նախ՝ անտեսեց այն և դիմեց մյուս լրագրողներին` այլ հարցերի ակնկալիքով, իսկ երբ հարցը կրկնվեց, կտրուկ հայտարարեց, թե անտեսում է լրագրողի հարցերը:

Հաջորդ հարցը՝ Նժդեհի ուսմունքը սովորեցի՞ք, վերջին կաթիլն էր. դժվար դրությունից Իգնատի Առաքելյանը գտավ ելքը՝ արագ հեռանալով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031