«Նիկոլ, բալա ջան, հերիք ա». «Ելքը» 4-րդ անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցությունը 3 անգամ քվեարկություններից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը 3-րդ ընդմիջումից առաջ հայտարարեց. «Նիկոլ, բալա ջան, հերիք ա»: Երրորդ ընդմիջումից հետո ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց.

«Ես դիմում եմ «Ելք» դաշինքի մեր գործընկերներին: Մենք հարգում ենք կանոնակարգային ձեր իրավունքը՝ ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու, բայց ես ենթադրում եմ, որ ըստ կանոնակարգի ոգու՝ այդ իրավունքը տրված է, որպեսզի տվյալ հարցերի վերաբերյալ հստակեցնես քո դիրքորոշումները:

Ես հասկանում եմ, որ այս կերպ դուք քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, բայց հավատացեք ինձ, այդ խնդրի լուծումը չարժե այն մարդկային գործոնին կամ գործընկերային հարաբերություններին, որոնք կան Ազգային ժողովում: Սա ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառության է նմանվում: Ես հորդորում եմ իմ գործընկերներին՝ փոքր բանի համար մեծ բաներ չզոհել ու թույլ տալ բնականոն աշխատել»: Ա. Վարդանյանի ելույթից հետո Ն. Փաշինյանը վերցրեց 4-րդ ընդմիջումը:

Տեսանյութեր

Լրահոս