Նոյեմբերի 14-ին, ժամը 9.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ավանի 14-րդ փողոցի թիվ 99 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 1.50-ին, Մանանդյան փողոցում գտնվող հյուրանոցում բացահայտ հափշտակել է մի աղջկա պայուսակն ու դիմել փախուստի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ հնչող դիտարկումների հետ, թե ՀՀ իշխանությունն ուսանողներին դրդում է արտագաղթելու, քանի որ ոչ մի զիջման չի գնում տարկետման իրավունքը պահպանելու նրանց պահանջի հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է.Շարմազանովը հայտարարեց, որ այստեղ սկզբունքի հարց չկա. խնդիրն աշխարհընկալման, մոտեցման մեջ է:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրեց 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները: Խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին, նախարարն ասաց, որ առաջին գերակայությունը հարկային հավասարակշռված քաղաքականության իրականացումն է:
Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունում է տարկետման իրավունքի դեմ պայքարող ուսանողական շարժումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ ուսանողների շարժումը գիտակից մարդկանց շարժում է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Այդ մասին հայտնել է News 24 գործակալությունը:
Կիրականացվեն խթանիչ միջոցառումներ՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացմանը
«Քաղաքական աշուն է, թեժանում են կրքերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ ԱԺ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների սուր քննադատությունները` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին և կառավարությանը:
Երևանում արձանագրվել է անչափահասի նկատմամբ սեռական բռնության հերթական դեպքը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ 2018 թվականին երկրի պաշտպանության նախարարության գործունեության ուղղությունների եւ ֆինանսավորման մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 6 պատգմավոր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նոյեմբերի 15-ին այցով ժամանել է Մյանմա՝ այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Ռաքհայնի նահանգի հումանիտար ճգնաժամը, որտեղ համահավաք ապրում է ռոհինջա մուսուլմանական ազգային փոքրամասնությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։ Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։
Դասադուլի ակցիայի մասնակիցները հանուն գիտության վանկարկելով պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը այն հատվածից, որտեղ գտնվում է խորհրդարանի ծառայողական մուտքը:
Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը:
Սպանելուց առաջ ծեծել է և գումար պահանջել:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ մարզի 40-ամյա բնակչուհուն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում օպտիմալացում է սպասվում նաեւ մի շարք գերատեսչությունների լրատվական ծառայություններում։ Կրճատման ուղղություններից մեկը, օրինակ, կլինի այն, որ ամեն գերատեսչություն չի ունենա սեփական լուսանկարիչ, օպերատոր, այդ ամենը կիրականացնի վերակազմավորվող կառավարության և նախագահականի ՊՈԱԿ-ը։
Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից: Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
«Առաքելություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակումը բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը:
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հատուկ պատվիրակը՝ ՉԿԿ ԿԿ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոն, նոյեմբերի 17-ին կուղեւորվի ԿԺԴՀ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպայի համար նպատակահարմար չէ կտրուկ հակահարված տալ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ի դեմս Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի ամիս է՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով առանցքային ընթերակային՝ Յուրի Գալստյանին, դատարանը չի կարողանում հայտնաբերել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: