Բաժիններ՝

«Տարկետման իրավունքի սահմանափակումը էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը». «Առաքելություն»

«Առաքելություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակումը բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը: Միևնույն ժամանակ, կարևորելով և՛ բանակում և՛ կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, կուսակցությունն առաջարկում է՝

• Օրենքում պահպանել ուսումը շարունակելու համար տրամադրվող տարկետման իրավունքի ներկայիս հնարավորությունները,
• Բարձրագույն կրթության ընթացքում ներառել զինվորական պատրաստության դասընթացներ ընդհանուր 6-12 ամիս տևողությամբ՝ զինվորական հավաքների մասնակցությամբ, զորամասերում ժամանակավոր ծառայություն անցնելով,
• 2018թ. պետական բյուջում և հետագայում կրթության և գիտության ոլորտներին տրամադրվող ծախսերն առնվազն կրկնապատկել
• Ծախսերի ավելացման արդյունքում առաջնահերթ բարձրացնել դասախոսական կազմի աշխատավարձերը, միևնույն ժամանակ իրապես զբաղվել կրթության ոլորտում առկա կոռուպցիա դեմ պայքարով

• ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում՝ չսահմանափակվել զուտ տարկետում տրամադրել-չտրամադրելու հարցի արծարծման պաթետիկ իշխանական ծուղակի մեջ, այլ վեր հանել ստեղծված վիճակի իրական պատճառները։

Կուսակցությունն համերաշխություն է հայտնում օրենքի նախագծի վիճահարույց դրույթների դեմ պայքարող ուսանողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս