ՄԻԵԴ-ը Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:

Օրեր առաջ ՄԻԵԴ-ը մերժել էր Էրզրումի նահանգի Մալազգիրթի 1071 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գյոքհան Քյոքսալի հայցը՝ հիմնավորելով մերժումը այն հանգամանքով, որ նա չի սպառել երկրի ներսում գոյություն ունեցող բոլոր իրավական հնարավորությունները:

Քյոքսալը աշխատանքից հեռացվել էր 2016թ. սեպտեմբերի 1-ին՝  հեղաշրջման փորձից հետո շրջանառության դրված «օրենքի ուժ ունեցող №672 որոշման» շրջանակներում:

Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ նաև Թուրքիայից ներկայացվող այլ հայցերի մերժման համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո 685 որոշմամբ հիմնված 7 հոգանոց վերոնշյալ հանձնաժողովին հոկտեմբերի 7-ի դրությամբ արդեն 101.304 հայց էր ներկայացվել:

Տեսանյութեր

Լրահոս