
Մակրոնը հորդորել է Եվրոպային՝ ձեռնպահ մնալ Թրամփի և Պուտինի նկատմամբ կտրուկ վերաբերմունքից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպայի համար նպատակահարմար չէ կտրուկ հակահարված տալ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ի դեմս Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի: Այս մասին Մակրոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 14-ին։
«Եթե պարզապես նրանց (Թրամփին եւ Պուտինին) վանենք Եվրոպայից եւ մեր արժեքներից՝ հայտարարելով, թե նրանք դավաճանում են դրանց, մենք ինքներս կդավաճանենք դրանց»,- ասել է Մակրոնը:
«Մենք գտնվում ենք մահմեդական աշխարհի մի շարք ռազմական հակամարտությունների էպիկենտրոնում,- ընդգծել է նախագահը:- Եվ ինձ համար շատ կարեւոր է աջակցել նրանց, ովքեր պաշտպանում են չափավոր, մնացած բոլոր կրոնների նկատմամբ բաց իսլամը»: Ինչպես կարծում է քաղաքական գործիչը, Եվրոպան վերստին պետք է սկսի «գաղափարներ փոխանցել», որպեսզի գրավիչ դառնա արաբական աշխարհի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: