
Հափշտակություն հյուրանոցում

Նոյեմբերի 14-ին, ժամը 9.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ավանի 14-րդ փողոցի թիվ 99 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 1.50-ին, Մանանդյան փողոցում գտնվող հյուրանոցում բացահայտ հափշտակել է մի աղջկա պայուսակն ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1984 թ. ծնված Անահիտ Հ.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: