Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի նախարարությունն առաջին անգամ կանանց պաշտոնավարման մրցույթ է հայտարարել. Al Arabiya

Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարել: Այս մասին, ինչպես հայնել է Al Arabiya հեռուստաալիքը, նոյեմբերի 14-ին հայտարարել է արդարադատության նախարար Վալիդ բեն Մուհամեդ աս Սամաանին։

Մրցույթը հայտարարված է չորս մասնագիտական ուղղություններով, որոնք, նախարարության դասակարգմամբ՝ ունեն ութերորդ կարգ: Կանայք կարող են «գիտական աշխատակիցների» թափուր պաշտոնների հավակնել «սոցիալական», «օրենսդրական» եւ «իրավաբանական» բնագավառներում, ինչպես նաեւ հավակնել «վարչական օգնականի» պաշտոնի: Հավակնորդուհիները պետք է մասնագիտական ուղղություններով ունենան առնվազն մագիստրոսի աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930