
Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից

Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից: Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ գնացքներից մեկը բախվել է կանգնած շարժակազմին: Ընդամենը միջադեպի հետեւանքով 23 մարդ է տուժել:
«Սինգապուրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը իրազեկված է Joo Koon կայարանի մերձակայքում տեղական ժամանակով ժամը 08.33-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:33-ին) տեղի ունեցած միջադեպի մասին: Ծառայությունն զբաղվում է տուժած ուղեւորներով, 23 մարդ հոսպիտալացված է: Նրանց մեծամասնությունն աննշան վնասվածքներ է ստացել»,- ասված է Twitter-ի միկրոբլոգում ծառայության զետեղած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է Սինգապուրի մետրոպոլիտենը, վթարը տեղի է ունեցել «սխալի» պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: