Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. Դասադուլ անող ուսանողների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց. «Ազատություն» (ուղիղ)
Դասադուլի ակցիայի մասնակիցները հանուն գիտության վանկարկելով պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը այն հատվածից, որտեղ գտնվում է խորհրդարանի ծառայողական մուտքը:
«Ազատություն» ռադիոկայանը» հեռախոսով կապ է հաստատել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլը շարունակող ուսանողներից մեկի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հետ, ով նշեց, որ տեղյակ է ԱԺ-ի կողմից այսօր տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի ընդունման մասին: Սա, ըստ Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ օրենսդիրների վարքագիծը՝ օրենքն ընդունել ինչ էլ, որ լինի, շարունակվում է:
«Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ դա անում է արդեն ոչ թե Կառավարությունը, ալ ԱԺ-ը, որը ներկայացուցչական մարմին է, հաշվետու է ժողովրդին: Արագ քննարկելն ու քվեարկելը խորացնում է անջրպետը ժողովրդի ու ԱԺ-ի միջև»,- ասել է Պետրոսյանը: