
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնի բյուջեի նախագիծն ընդունեց գրեթե 700 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ 2018 թվականին երկրի պաշտպանության նախարարության գործունեության ուղղությունների եւ ֆինանսավորման մասին: Տեքստի համաձայն՝ Պենտագոնի բյուջեն պետք է կազմի գործնականում 700 միլիարդ դոլար: Դրա օգտին քվեարկել է կոնգրեսականների մեծամասնությունը։
«Սույն օրինագծի գերակայություններն են, նախ, մեր մարդիկ, այնուհետեւ մեր անվտանգությունը, հակահրթիռային պաշտպանությունը եւ բարենորոգումները»,- քվեարկությունից առաջ հայտարարել է պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Մեք Թոռնբերին (հանրապետական Տեխասի նահանգից):
Այժմ Պենտագոնի բյուջեի օրինագիծը պետք է ընդունի Սենատը: Քանի որ ավելի վաղ դրա տեքստը համաձայնեցվել էերկու պալատների կողմից, դա շատ ժամանակ չի պահանջի: Այնուհետեւ փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: