 
                        «ԼՂ-ի շուրջ համագործակցությունը չի տուժել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակից». Լավրով
 
                                    ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից:
Այդ մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցողից»,- ասել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        