Սանկտ Պետերբուրգ փողոցի արագ սննդի պատրաստման կետի մոտ տնակ է այրվել

Նոյեմբերի 19-ին` ժամը 23։33-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում՝ արագ սննդի պատրաստման կետի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգ փողոցում այրվում է տնակ (մոտ 27 քմ) և տնակին հարակից ինքնաշեն փայտյա շինությունը (մոտ 18 մ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 00:36-ին: Ամբողջությամբ այրվել են տնակի պատերի փայտյա կառուցատարրերը, հատակը, առաստաղը և կից ինքնաշեն փայտյա շինությունը:

Տեսանյութեր

Լրահոս