ՊԵԿ-ը հրապարակել է նոր «չեմպիոնների» անունները

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 10 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 5-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 199 տնտեսվարող, 145-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների  ցանկ

  1. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ» ՍՊԸ
  2. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
  3. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ
  4. «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ
  5. «ՄԵԴՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
  6. «ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ
  7. «ՀԵՆՔ» ՍՊԸ
  8. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ
  9. «ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ
  10. «ԿԱՊՔԻՄ» ՍՊԸ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս