Բաժիններ՝

Վթար Վանաձորում. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Դեմիրճյան և Բանյո փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C» մակնիշի 34 UN 855 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Հ.) և «Lada 21014» մակնիշի 34 TD 567 (վարորդ Զ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ա. Բ.-ը և 1979 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս