 
                        Նոր նշանակումներ
 
                                    ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության վարչություններում, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ oտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ-ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Սոֆյա Հարությունյանին՝ փ/ծ մայորի կոչում:






 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        