Բաժիններ՝

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոն»-ի ներդրումային ծրագիրը հավանության արժանացավ

Կառավարությունը բավարարեց ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը, ինչպես նաև հետաձգեց ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով:

«ԲԿ-ի նպատակն է վերազինվել ամբողջովին նոր սարքավորումներով, որի համար 4 միլիարդ դրամի ներդրումներ են նախատեսվում, կստեղծվի շուրջ 22 նոր աշխատատեղ»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ են , թե ՊԵԿ-ի համար երեք տարի հետո ինչքան լրացուցիչ եկամուտներ են ապահովելու ավելացրած արժեքի հարկի հետաձգումների որոշումներով:

Սուրեն Կարայանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, թե ապահովելու են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս