
Խոշոր հրդեհ Ջրաբեր գյուղում. մեկնել է հինգ մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան

Սեպտեմբեի 7-ին՝ ժամը 16:13-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում՝ ավազի հանքերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: