Բաժիններ՝

«Դարի շունչը մտցրել ենք կրթական ծրագրերի մեջ». մինչև տարեվերջ կհաստատվի նոր կրթակարգը

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ այս տարի գրվել է նոր կրթակարգը, որտեղ մեծ փոփոխություններ են արված «Ինֆորմատիկա» առարկայի և դասագրքի հետ կապված։

Այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Գնահատականներ և դիտարկումներ «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ, նա հայտարարեց, որ նախ՝ փոխվում է «Ինֆորմատիկա» առարկայի անվանումը. «Այն կոչվելու է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։ Քանի որ 15 տարի դպրոցում եմ աշխատել և գիտեմ՝ երեխաներն ինչով են հետաքրքրված, մենք կրթակարգում մեծ փոփոխություններ արեցինք։ Նորություններից մեկն այն է, որ կրթական ծրագրում ներառել ենք ամպային տեխնոլոգիաները, որը երեխաներին մեծ հնարավորություն է տալիս։ Ներառել ենք Web-3 գործիքները և Smart տեխնոլոգիաների հետ կապված ծրագրերը, որոնք նույնպես երեխաները մեծ հաճույքով են սովորում»։

Ըստ նրա՝ այդ գործիքներն օգնում են նաև ուսուցիչներին, որոնք կարողանում են հեռավար հետևել նախագծերին, երեխաների քննարկումներ կազմակերպել, և այլն. «Դարի շունչը մտցրել ենք կրթական ծրագրերի մեջ։ Կարևորել ենք հիգիենան. քանի որ ինտերնետից կախվածությունը դարի հիվանդություն է դարձել, կրթակարգը ներառել է այն մասը, թե ինչպես երեխաները կարող ենք շատ քիչ ժամանակ ծախսելով՝ ստանալ ավելի մեծ արդյունք։ Ներառել ենք նաև ճանաչված կազմակերպությունների կրթական ծրագրերը»։

Նրա խոսքով՝ շատ ուսուցիչներ պատրաստ չեն նոր գործիքների հետ աշխատել, և ըստ նրա՝ նախ պետք է նրանց սովորեցնել դրանց հետ աշխատել, հետո միայն պահանջել, որ լավ արդյունք լինի։ Ռուզաննա Ստեփանյանն ասաց, որ նոր կրթակարգը դեռ քննարկման փուլում է և մինչև այս տարվա վերջ կհաստատվի։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս