Բաժիններ՝

Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործի չերևացող կողմերից է նաև Հարավային գազային միջանցքը

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործն ունի մի շատ կարևոր կողմ, որը սակայն անտեսվել է և չի հրապարակվել, ոչ The Guardian թերթի և ոչ էլ մամուլի այլ միջոցների կողմից:

«Հարավայի գազային միջանցք»-ի նախագիծի իրականացման համար, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա, ընդհանուր ծախսերը կազմում են 45 մլրդ դոլար:

Ադրբեջանի իշխանությունների՝ նման մեծ ծավալի կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու գլխավոր պատճառներից է Եվրոպայում Ադրբեջանի դրական կերպար ստեղծելու ձգտումը, քանի որ այս միլիարդավոր դոլարներ պահանջող նախագիծն առանց Եվրոպայի օժանդակության Ադրբեջանն իրականացնել չի կարող:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս