«Հյուսիս-Հարավի այդ 150 մլն դոլարը չի ծախսվել միայն 31 կմ ճանապարհի վրա». Տրանսպորտի նախարարը հորդորում է ճիշտ մեկնաբանել

Մամուլում շրջանառվող լուրերը, թե Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար ներկայումս ծախսվել է 150 մլն դոլար, բայց շահագործման հանձնվել է ընդամենը 31 կմ ճանապարհ, ճիշտ մեկնաբանություն չեն։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ այդ 150 մլն դոլարը չի ծախսվել միայն 31 կմ ճանապարհի վրա. «Այդ 31 կմ-ի վրա ծախսվել է 70 մլն դոլար, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որոնք հիմա կատարվում են Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի հատվածում։ Այնտեղ նաև բետոնապատ աշխատանքներ են կատարվել, բայց դեռ հանձնված չէ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930