Մյանման հետ չի ընդունի ռոհինջա փախստականներին՝ առանց նրանց քաղաքացիության ապացույցների
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը: Այս մասին հայտնել է Myanmar Times թերթը՝ վկայակոչելով հանրապետության ազգային անվտանգության հարցերի պետխորհրդական Թաունգ Թունին:
«Քաղաքացիները պետք է այն բանի ապացույցներ ունենան, թե քանի տարի են իրենք ապրում Մյանմայում, միայն այդ դեպքում նրանք կկարողանան վերադառնալ: Եթե նրանք չեն կարող դրանք տրամադրել, ապա Մյանմայի քաղաքացիներ չեն»,- հայտնել է Թունը:
Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում բռնության ծավալման պատճառով վերջին երկու շաբաթում հարեւան Բանգլադեշ է փախել առնվազն 146 հազար մարդ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիտորդների տվյալները: Միեւնույն ժամանակ Մյանմայի տարածքից Բանգլադեշ փախստականների ընդհանուր թիվն անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր հասել է 223 հազարի, երբ տարածաշրջանում նույնպես բռնության բռնկում արձանագրվեց:
Պաշտոնական Նեյփիդոն ռոհինջա ազգության մահմեդական ներկայացուցիչներին չի ճանաչում իր քաղաքացիներ՝ նրանց համարելով բենգալացիներ, որոնք անօրինականորեն ներթափանցել են հանրապետության տարածք՝ չնայած այն բանին, որ նրանցից շատերը Ռաքհայնում են ապրում սերունդներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: